Մենք հասնելու ենք նրան, որ հարյուր հազարավոր մարդիկ Երեւանի փողոցներ դուրս գան
Ադրբեջանական շրջափակման հետեւանքով հումանիտար աղետի շեմին հայտնված արցախահայության համար արդեն մի քանի օր է քաղաքացիները Հայաստանում, ՄԱԿ-ի միջազգային գրասենյակի առջեւ նստացույց են իրականացնում եւ պարենամթերք հավաքում։
Նախաձեռնող խմբի անդամ Արման Վարդանյանն իրեն ուղղված հարցին, թե կուտակված պարենը ինչպե՞ս են տեղափոխելու Արցախ, երբ միջանցքը շարունակվում է փակ մնալ, ասաց․
«Պարենը ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրելու կարեւոր հանգամանք է։ Սա բացառիկ նախաձեռնություն է, երբ քաղաքացիներն են պարենամթերք հավաքում եւ ստիպում աշխարհի հզորագույն կառույցին՝ ՄԱԿ-ին պարտադրել, որպեսզի իրենց հիմնարար սկզբունքները կյանքի կոչեն։ Մեր ամբողջ գործողություններն ուղղված են դրան՝ չենք լղոզում, ուրիշ քայլեր չենք անում, գնում ենք ուղիղ թիրախի վրա»։
Վարդանյանը նշեց՝ հասնելու են նրան, որ հարյուր հազարավոր մարդիկ դուրս գան Երեւանի փողոցներ, շրջափակվեն միջազգային կառույցները։
Մանրամասն՝ տեսանյութում