Եկեղեցին հոգևոր հայրենիք է, ուր մեկտեղվում են անցյալն ու ներկան․ Գաբրիել վարդապետ Սարգսյան (ֆոտոշարք)

Եկեղեցին հոգևոր հայրենիք է, ուր մեկտեղվում են անցյալն ու ներկան․ Գաբրիել վարդապետ Սարգսյան (ֆոտոշարք)

MediaHub-ը շարունակում է հանդես գալ նոր նախագծով՝ ֆոտոշարք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ներկայացնում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորներին:

Եվ ամենքն իր խոսքը կուղղի MediaHub-ի ընթերցողներին:

Գաբրիել վարդապետ Սարգսյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան

«Հոգևորականի առաքելության մեջ զոհաբերությունն ու նվիրագործությունն առաջնորդվում են ծառայության անմնացորդ գործադրությամբ։ Բարոյական և հոգևոր գործունեությունը ուղենշում են մարդու ազնվությունը և սրբությունը։ Տաճար մուտքի և աղոթքի ընթացքը ժամադրություն է Աստծո-մարդու և իր նմանի միջև։

Նժարի վրա դրված են սրտաբուխ խոսքեր՝ որպես անուշահոտ խունկ, վեր բարձրանալու և տեսնելու Աստծո վեհությունը։ Սփյուռքն այս առումով մնում է ինձ համար յուրահատուկ հանգրվան հոգևոր ծառայությունս ամբողջացնելու ուղղությամբ։ Եկեղեցին հոգևոր հայրենիք է, ուր մեկտեղվում են անցյալն ու ներկան շաղախելով աղոթքների փունջ՝ աշխարհի խաղաղության, մարդկանց համերաշխության և եղբայրասիրության զորացումով և կերտում են Աստվածապարգև կյանքի ընթացքը։ Ծառայությունը մեր կոչումն է, իսկ նվիրումը՝ մեր առաքելությունը»։