ՀԱՊԿ-ն հայտարարեց, որ Հայաստանը փաստաթղթեր չի ներկայացրել կազմակերպությունից դուրս գալու համար

Հայաստանը պաշտոնապես չի կապվել ՀԱՊԿ-ի հետ՝ կազմակերպությունից դուրս գալու համար. ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
«Հայաստանի ղեկավարության կողմից, այդ թվում՝ կազմակերպությանը, պաշտոնական հայտարարություններ չեն եղել, որ Հայաստանը դուրս է գալիս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, այդ կապակցությամբ փաստաթղթեր չեն եղել, ես անձամբ չեմ տեսել»,- ասել է Սիդորովը, հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld