Բժիշկը պատմել է մի սովորության մասին, որը 30%-ով կրճատում է կյանքը

Հանգստի և որակյալ քնի անտեսումը կարող է ազդել ձեր առողջության վրա: Քնի պակասը 30%-ով մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը, զգուշացրել է պժի'ք Մարիա Բելյաեւան։
Նրա խոսքով՝ մարդուն օրական վեցից ութ ժամ քնել է պետք, սակայն այս ցուցանիշը անհատական է։
Բժիշկն ընդգծել է, որ մարմինն ինքնին հաճախ ազդանշան է տալիս քնի պակասի մասին։ Նշանները ներառում են ուշադրության խանգարում, կենտրոնացում, քնկոտություն և անտարբերություն:
Բելյաևան նշել է, որ քնի քրոնիկ պակասի պատճառով խաթարվում է էնդոկրին, նյարդային և սրտանոթային համակարգերի աշխատանքը, ինչպես նաև ուտելու վարքագիծը, և առաջանում է նյութափոխանակության անբավարարություն։ Այս ամենի հետևանքով առաջանում է քրոնիկ հիվանդությունների սրման վտանգ։ «Ընդհանուր առմամբ, քնի պակասը կարող է 30%-ով արագացնել վաղ մահը»,- շեշտել է բժիշկը։
Կյանքի տեւողությունը պահպանելու համար անհրաժեշտ է քնել օրական առնվազն վեց ժամ, կարծում են տարբեր փորձագետներ՝ վկայակոչելով մի շարք հետազոտությունների տվյալները, գրել է Life.ru-ն։