Կարատեի միջազգային մրցաշարը տեղափոխեցին Ռուսաստանից

Եվրոպայի կարատեի ֆեդերացիան (EKF) որոշել է 2023 թվականի Եվրոպայի առաջնությունը տեղափոխել Մոսկվայից։
Այս որոշումն ընդունվել է մարտի 3-ին EKF-ի գործկոմի արտահերթ նիստում՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։
Ֆեդերացիան սկսել է 2023 թվականի մայրցամաքային առաջնության նոր վայրի որոնումները։
Մրցաշարի անցկացման նոր վայրի մասին կհայտարարի առաջիկա շաբաթների ընթացքում։