Ռուսաստանը՝ ԱՄՆ-ից դուրս է բերում դիվանագետներին. ի՞նչ է կատարվում

Ռուսաստանը՝ ԱՄՆ-ից դուրս է բերում դիվանագետներին. ի՞նչ է կատարվում

Վաշինգտոն թռչող ինքնաթիռները դուրս կբերեն ռուս դիվանագետներին, ովքեր կլքեն ԱՄՆ-ը՝ կապված եռամյա կեցության ավարտի հետ. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մի շարք տեղեկատվական ռեսուրսներ ոգևորվել են ռուսական ինքնաթիռների՝ ԱՄՆ մեկնելու փաստից․ ոչ մի սենսացիա: Ինքնաթիռը դուրս կբերի ռուս դիվանագետներին, որոնց ԱՄՆ իշխանությունները հրամայել են լքել երկիրը՝ կապված եռամյա կեցության ավարտի հետ։

Խոսքը ոչ թե արտաքսման մասին է, այլ Վաշինգտոնի կողմից ռուսական օտարերկրյա կառույցների համար ստեղծված աշխատանքի սահմանափակումների»,- ասել է Զախարովան։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld