Canon-ը եւ Nikon-ը կդադարեցնեն հայելային տեսախցիկների արտադրությունը

Canon-ը եւ Nikon-ը կդադարեցնեն հայելային տեսախցիկների արտադրությունը։
Ճապոնական Nikon ընկերությունը կհրաժարվի SLR տեսախցիկների արտադրությունից։ Ընկերությունը կենտրոնանալու է ոչ հայելային տեսախցիկների արտադրության վրա։
Ոչ հայելային տեսախցիկներն ավելի բարդ են նախագծման առումով։ Դրանք օգտագործվում են պրոֆեսիոնալ լուսանկարիչների կողմից։ Ոչ հայելային տեսախցիկները թույլ են տալիս օգտագործել արհեստական ինտելեկտ, օբյեկտների ճանաչման տարբեր ռեժիմներ եւ առաջադեմ տեսանկարահանումներ:
Բացի այդ, Canon-ը եւս հայտնել է հայելային տեսախցիկների արտադրության դադարեցման մասին։