Վախերով ապրող իշխանությունը

Վախերով ապրող իշխանությունը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն է, ով իշխանության արտաքուստ խրոխտ կեցվածքի ստվերում ակնհայտ պարտվողական քարոզչություն է իրականացնում: 

Վախեցած պատգամավորը 

2021-ից մինչ օրս Ադրբեջանը Հայաստանի տարածքից օկուպացրել է 127 քառակուսի կիլոմետր։ Թիվը հայտնի դարձավ լրիվ պատահաբար ու բոլորովին վերջերս, երբ իշխանական պատգամավորներից մեկը այն հրապարակեց ՀԱՊԿ-ի խորհրդակցություններից մեկի ընթացքում։

Ադրբեջանական զորքերի դուրս բերումը Հայաստանի տարածքից կարմիր գիծ է, պահանջ, անհրաժեշտություն. շարունակ պնդում են իշխանության ներկայացուցիչները:

Բայց հենց բանը հասնում է գործին, «խրոխտ» պատգամավորները հիշում են վախերի մասին: 

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խոսել է այն մասին, թե բանակցություններից առաջ ինչքան վտանգավոր է նախապայմաններ դնելը։

«Որևէ մի բանակցություններում, մանավանդ այս իրավիճակում, երբ գերլարված վիճակ է, ցանկացած նախապայման կարող ենք մենք ուղիղ համարել, որ գործընթացների սառեցում և կանգնեցում է նաև նշանակելու, ինչը խիստ վտանգավոր է առհասարակ ոչ միայն հայ-ադրբեջանական այս լարվածության կոնտեքստում, այլ տարածաշրջանի համար», - նշել է Հովհաննիսյանը։ 

Մշտական օկուպացիայի ուվականը 

Դատելով Արթուր Հովհաննիսյանի մտքի տրամաբանությունից՝ ադրբեջանական օկուպացիայի հետևանքները գոնե տեսանելի ապագայում չեն վերանալու: Եթե մինչև դելիմիտացիայի մեկնսրկը Հայաստանի իշխանությունը նման պահանջ չդնի, ապա ադրբեջանական ագրեսիան այդ գործընթացի հետևանքով օրինականացնելու է:
Այսպիսին է Հայաստանի պարտվողական իշխանության ձեռագիրը:

Վահրամ Բագրատյան