Ի՞նչ հարցեր են քննարկել ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները (տեսանյութեր)

Ի՞նչ հարցեր են քննարկել ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները (տեսանյութեր)

Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով հայտարարություններ են արել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարները։

Սերգեյ Լավրով.

▪️ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոսեց հացահատիկի գործարքը վերականգնելու իր նոր նախաձեռնությունների մասին, սակայն դրանք ոչ մի երաշխիք չեն տալիս Մոսկվային։

▪️ Հենց որ ՌԴ-ՄԱԿ հուշագրի բոլոր կետերը կատարվեն, Մոսկվան անմիջապես կվերադառնա հացահատիկի գործարքին:

▪️ Արևմուտքը չի ցանկանում կառուցողական մոտեցում ցուցաբերել հացահատիկի գործարքի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պայմաններին, միայն խոստումներ են տրվում:

Հաքան Ֆիդան.

▪️ Թուրքիան մտադիր է շարունակել միջնորդական դեր խաղալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև։

▪️ Անկարան հացահատիկի գործարքի համար մի շարք նոր փաթեթներ է պատրաստել՝ այն «վերակենդանացնելու»։

▪️ Գործարքի վերսկսումը կարեւոր է պարենային ապրանքների գների կայունացման տեսանկյունից:

▪️ Էրդողանն ու Պուտինը առաջիկա բանակցություններում մանրամասն կքննարկեն հացահատիկի նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի բանակցությունները։

Կողմերը նախատեսում են քննարկել իրավիճակը Հարավային Կովկասում։

Տեսանյութերը՝ այստեղ