Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին

Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը Կառավարության կողմից վերահաստատել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության կարևորությունը Հայաստանի համար թե՛ մասնավոր, թե՛ պետական ծրագրերում ներգրավվածության տեսանկյունից: Մհեր Գրիգորյանն ընդգծել է ՎԶԵԲ-ի բարձր դերը մասնավոր հատվածում ճիշտ բիզնես մշակույթի ներմուծման հարցում և նշել երկրի զարգացման այս փուլում ՎԶԵԲ գիտելիքի և փորձի կիրառման կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի հետ ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը: Մտքեր են փոխանակվել կապիտալի շուկայի զարգացման և գյուղատնտեսության ծրագրերի շուրջ»,-նշված է հաղորդագրությունում։