Մեսսին՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ

Բրիտանական FourFourTwo ամսագիրը հրապարակել է 21-րդ դարի 100 լավագույն խաղացողների ցանկը։
Ցուցակը գլխավորել է արգենտինացի Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է։
Լավագույն եռյակը եզրափակել է իսպանացի Անդրես Ինյեստան։
Լավագույն տասնյակում են նաև Չավին, Ռոնալդինյոն, Զինեդին Զիդանը, Թիերի Անրին, Մանուել Նոյերը, Կական և Լուիս Սուարեսը։