Բենզինի թանկացման պատճառով ամերիկացիները սկսել են ավտոմեքենայով հազվադեպ մթերային խանութներ գնալ․ Washington Times

Բենզինի թանկացման պատճառով ամերիկացիները սկսել են ավտոմեքենայով հազվադեպ մթերային խանութներ գնալ․ Washington Times

Բարձր ինֆլյացիայի եւ բենզինի գների պատճառով ամերիկացիները սկսել են խուճապի մատնվել եւ զանգվածաբար դիմել պարենային օգնության համար՝ կրճատելով իրենց մեքենաների օգտագործումը՝ գումար խնայելու նպատակով, գրում է The Washington Times-ը։

Թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ում բենզինի ռեկորդային արժեքը, ինչպես նաեւ մթերքների ու մի շարք այլ ապրանքների թանկացումը սկսել է անդրադառնալ ցածր եկամուտ ունեցող մարդկանց վրա։ Այդ կապակցությամբ ամերիկացիներն այժմ զանգվածաբար դիմում են սննդի բանկերին։

Պարզվում է, որ ԱՄՆ-ի բնակիչների մի մասն այժմ գործնականում դուրս չի գալիս տնից, քանի որ չի կարողանում լիցքավորել մեքենաները եւ գնումների գնալ։

Պարենի տեղական բանկերից մեկի համակարգող Ջոն Զաուերի խոսքով՝ մի քանի ամսում ավելացել է անվճար սննդի համար հայտերի քանակը։