Լարսի անցակետի հերթը հալվում է․ մինչև շաբաթվա վերջ հերթը կվերանա․ Քերոբյան
Տևական ժամանակ է՝ Վրաստանի տարածքում հազարավոր բեռնատարներ կանգնած են՝ գյուղմթերքով բեռնված: Խնդիրը Վերին Լարսի անցակետի հետ է կապված, իմ տեղեկություններով՝ թողունակությունն է պատճառը, 11 անցակետից աշխատում է 5-ը և 4 ռենտգեն սարգավորումներից 2-ն է աշխատում։ Այս մասին այսօր ՀՀ ԷՆ նախարար Վահան Քերոբյանին դիմելով ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Իմ տեղեկություններով՝ բեռնատարների շարքում նաև հեղուկ գազ ներկրող մեքենաներն են, այսօր հեղուկ գաղի դեֆիցիտը Հայաստանում հենց սրանով է պայմանավորված, 100 դրամից այն դարձել է 220 դրամ և գնալով ավելանում է»,- ասաց պատգամավորը՝ պարզաբանում պահանջելով նախարարից։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հիշեցրեց, որ Վահան Քերոբյանը ՀՀ Էկոնոմիկայի նախարարն է և ոչ թե Վրաստանի կամ Ռուսաստանի։
«Եթե Լարսի անցակետում լինեք, կհասկանաք, թե որքան դժվար է այնտեղ անցուղիները մեծացնել»,-ասաց նա և հավաստիացրեց, թե հիմա ունենք ավելի բարենպաստ իրավիճակ, քան 1 տարի առաջ։
«Ես չեմ ասում, որ գոհ եմ այսօրվա վիճակից, ո՛չ, բայց մեր նպատակն է, որ ՀՀ-ն լոգիստիկ առումով շատ լավ կապված լինի աշխարհի հետ։ Օրական մոտ 250 հայկական բեռնատար է անցնում անցակետով, հերթը հալվում է, հույս ունենք՝ մինչև շաբաթվա վերջ հերթը կվերանա»,- հավելեց Քերոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում