«Ո՞վ է Վիվա-ՄՏՍ-ի գնորդը․ ի՞նչ փուլում են վաճառքի քննարկումները»

Համապատասխան գործընթացն ուղարկված է ԲՏԱ նախարարություն, նրանք ըստ օրենքի պետք է քննարկեն նաև ԱԱԾ-ի հետ, պետք է գնահատվի պետական շահն ու ԱԱԾ-ի գործարքի չխոչընդոտման հարցը և երբ գնահատականները կլինեն, նոր կարող են գործարքը շարունակել։  Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե  ինչ փուլում է Վիվա-ՄՏՍ-ի վաճառքի հարցը։

Բաղրամյանը չպատասխանեց այն հարցին, թե ով է գնորդը։

«Առևտրային գաղտնիք է, այս պահին չեմ կարող ասել։ Երբ գործարքը կլինի, բոլոր համաձայնությունները կլինեն, բնականաբար, դա այլևս առևտրային գաղտնիք չի հանդիսանա և հրապարակային քննարկման կդրվի»,- ասաց նա։

Բաղրամյանը հստակ ժամկետ չնշեց, սակայն ասաց՝ հավանաբար վերջնաժամկետը մինչև ապրիլի 10-ն է։ 

Հարցին, թե գործող օպերատորային ցանցն է պատրաստվում գնել, վերջինս պատասխանեց՝ ոչ, քանի որ դա կլիներ շուկայի համակենտրոնացում։

Մանրամասները՝ տեսանյութում