Microsoft-ը հրապարակել է Internet Explorer-ի նշանով տորթի լուսանկար եւ հիշեցրել Internet Explorer-ի «մահվան» մասին

Firefox բրաուզերի մշակող Mozilla ընկերությունը տորթ է ուղարկել Microsoft Edge-ի թիմին՝ իր նախորդ Internet Explorer բրաուզերի «մահվան» կապակցությամբ: MSEdgeDev ծրագրավորողների թվիթերյան էջում ասվում է, որ սա երկու ընկերությունների բազմամյա ավանդույթն է:
Microsoft-ի աշխատակիցները տեղադրել են Internet Explorer-ի տարբերանշանով տորթի լուսանկարը՝ You were the IE6ing on the cake («Դու տորթի վրա բալ էիր») գրառմամբ: Առաջարկության մեջ Mozilla-ի հեղինակները IE բրաուզերի եւ դրա վեցերորդ տարբերակի կրճատ անվանումը հոմորով են ներկայացրել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Internet Explorer-ը հունիսի 15-ից՝ թողարկումից 27 տարի անց, այլեւս չի աջակցվում Microsoft-ի կողմից: Վեբ բրաուզերի 11-րդ տարբերակն անջատվել է Windows 10-ի բոլոր ժամանակակից տարբերակներում, իսկ Windows 11-ում ծրագիրն այլեւս հասանելի չէ: Բրաուզերի բոլոր հիմնական գործառույթները փոխանցվել են 2015 թվականին գործարկված Microsoft Edge-ին։
Mozilla-ի եւ Microsoft-ի թիմերն ամեն տարի միմյանց տորթեր են ուղարկում՝ բրաուզերների նոր տարբերակների պատվին: 2006 թվականին Microsoft-ն առաջին անգամ է տորթ ուղարկել՝ նշելու 2.0 տարբերակով Firefox-ի թողարկումը: Այդ ժամանակվանից ավանդույթը պահպանվել է, իսկ տորթերը պարբերաբար փոխարինվել են կեքսերով՝ թարմացումների հաճախակի թողարկումների պատճառով: