ՔՊ-ականների օրոք Հայաստանը վերածվել է «աղետի գոտու»

ՔՊ-ականների օրոք Հայաստանը վերածվել է «աղետի գոտու»

Արագածոտնի մարզպետ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար չեն 6 հոգու Ապարանում երեկ կրակել ու սպանել երկու երիտասարդի, բայց նաև չի բացառում, որ այս սպանությունը կարող է, Աստված մի արասցե, վենդետայի վերածվել: Սերգեյ Մովսիսյանը հայտարարել է, որ Ապարանի արյունալի միջադեպից հետո անգամ Ապարանն անվտանգ է, Հայաստանը՝ առավել ևս:

ՔՊ-ականների օրոք Հայաստանը վերածվել է «աղետի գոտու»`տնտեսական, անվտանգային, ժողովրդագրական առումներով: 2018թ.-ից մինչև այսօր ՔՊ-ն չի կարող հայ ժողովրդին ներկայացնել որևէ լուրջ սոցիալական, տնտեսական ծրագիր՝ 44-օրյա պատերազմի ցավալի հետևանքները Փաշինյանի և թիմի քաղաքական ժառանգությունն են:

Ցավալի, արյունալի իրադարձություններն Ապարանում կամ Հայաստանի որևէ այլ վայրում, որոնք կարող են ունենալ քաղաքական ենթատեքստ, գործող իշխանությունները փորձելու են «լղոզել»՝ դրանք ներկայացնելով, որպես կենցաղային հողի վրա տեղի ունեցած խուլիգանական արարք: 

Փաստ է, որ ՔՊ-ի օրոք թե ՀՀ-ի փողոցներում, թե հայկական սահմանների երկայնքով անվտանգության մակարդակը շատ ցածր է՝ ՀՀ քաղաքացիներն իրենց ապահով չեն զգում: Ոստիկանությունը գլխավորում է Փաշինյանի դասընկերը՝ ոստիկանները զբաղված են ցույցեր ցրելով և միլիոնավոր դրամների պարգևավճարներ ստանալով՝ «փող՝ ծեծելու դիմաց» ակցիայի շրջանակներում:

ՔՊ-ականները չեն կարող ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունն երկրի ներսում՝ Ապարանում, ինչպես են նրանք կարողանալու պաշտպանել Արցախի անվտանգությունը կամ հայ-ադրբեջանական սահմանն ամրացնեն: Չմոռանանք, որ Փաշինյանի կադրային քաղաքականության մեկ այլ «գլուխգործոցը» ուսուցչին ՊՆ նախարար նշանակելն է:

ՔՊ-ականները, միմյանց հերթ չտալով, ստատուսներ են գրում Ապարանի արյունալի դեպքերի հետ կապված՝ միջադեպն «ապաքաղաքականացնելու» և «սրբագրելու» համար:

Վահրամ Բագրատյան