Աշխարհաքաղաքական գործընթացները երկկողմ հանդիպումների օրակարգում (տեսանյութ)

Աշխարհաքաղաքական գործընթացները երկկողմ հանդիպումների օրակարգում (տեսանյութ)

Երեկ՝ մարտի 10-ին, Անթալիայում կայացավ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի և Ուկրաինացի գոծընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հանդիպումը, որին ներկա էր նաև Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Մեվլութ Չավուշօղլուն:

Կողմերից և ոչ մեկը՝ շուրջ մեկուկես ժամ շարունակված բանակցությունների ընթացքում, այդպես էլ չկարողացավ հասնել իրենց առջև դրված հիմնական նպատակին։

Մեկ այլ, ոչ պակաս կարևոր հանդիպում էլ ընթանում էր Անկարայում: Թուրքիայի  մայրաքաղաքում կայացավ պատմական հանդիպում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգի միջև:  2008 թվականից ի վեր սա Իսրայելի ղեկավարի առաջին այցն էր Թուրքիա:

Իսկ արդեն այսօր, Ռուսաստանի մայրաքաղաքում կայացավ Վլադիմիր Պուտինի և Բելառուսցի գործընկերոջ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյիի հանդիպումը: Հանդիպման գլխավոր թեման Ուկրաինայում տիրող իրավիճակն էր: