«Ատալանտան» Եվրալիգայի եզրափակչում է

«Ատալանտան» Եվրալիգայի եզրափակչում է

Իտալական «Ատլանտան» երկու խաղի արդյունքով շրջանցեց ֆրանսիական «Մարսելին» Եվրալիգայի եզրափակչի ուղեգրի համար պայքարում։

Առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1։ «Գեւիս» մարզադաշտում՝ սեփական հարկի տակ, խաղի հաշիվը բացեց «Ատալանտան»։ 30-րդ րոպեին ֆրանսիական ակումբի դարպասը գրավեց հարձակվող Ադեմոլա Լուկմանը։ Հաշիվը 52'-ին 2-0 դարձրեց եզրային Մատեո Ռուջերին։ 90+5-ին հարձակվող Էլ Բիլալ Տուրեն հաշիվը դարձրեց 3-0։ Ընդհանուր 4-1 հաշվով իտալացիներն անցան եզրփակիչ։

Եվրալիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 22-ին Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում։