15 համարի տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկի

15 համարի տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

«Մալուխային ցանցում առաջացած տեխնիկական խնդիրների, առանձին հանգույցների վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ «Էրեբունի» օդանավակայանից Աջափնյակի 15-րդ թաղամաս և հետադարձ ուղղությամբ գործող հ. 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի»։