«Օլիմպիակոսը» Կոնֆերենցիայի գավաթի եզրափակչում է․ կխաղա «Ֆիորենտինայի» դեմ

Հունական «Օլիմպիակոսը» երկու խաղի արդյունքով շրջանցեց անգլիական «Ասթոն Վիլլային» ու հայտնվեց Կոնֆերենցիայի գավաթի եզրափակչում։ Առաջին խաղում անգլիական ակումբն անսպասելիորեն պարտվել էր 2-4 հաշվով։
«Կարաիսկակիս» մարզադաշտում խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց առաջին խաղի հերոս Այուբ Էլ Կաաբին։ 78-րդ րոպեին մարոկացին դրեց խաղի վերջակետը։ Ընդհանուր 6-2 հաշվով հունական ակումբը հայտնվեց եզրափակչում։
Եզրափակչում հունական ակումբը գավաթի համար կպայքարի իտալական «Ֆիորենտինայի» դեմ, որն արդեն 2-րդ տարին անընդմեջ կլինի։ Նախորդ տարի «մանուշակները» պարտվել էին անգլիական «Վեսթ Հեմին»։ Այս մրցաշրջանի եզրափակիչը տեղի կունենա Աթենքի «Այա Սոֆիա» խաղադաշտում։