Թուրքիայում հզոր երկրաշարժ է կանխատեսվում

Փորձագետները հզոր երկրաշարժ են կանխատեսում Ստամբուլում և Մարմարա շրջանում, որի տնտեսական հետևանքները կզգացվեն ողջ Թուրքիայում։ Այս մասին հայտնել է Սեյսմոլոգիայի պրոֆեսոր, Ստամբուլի քաղաքապետարանի երկրաշարժերի գծով գիտնականների խորհրդի անդամ Հալուք Էյդողանը։ Նրա խոսքով՝ երկրաշարժն անմիջապես կազդի յոթ նահանգների վրա, որոնց բնակչությունը գերազանցում է 25 միլիոնը։
«Կանխատեսումների համաձայն՝ Մարմարա ծովում խզվածքի ակտիվացման դեպքում տեղի կունենա հզոր երկրաշարժ։ Նման երկրաշարժի հավանականությունը մինչև 2030 թվականը մոտ 50 տոկոս է։ Եզրակացությունն արվել է այս տարածաշրջանում երկրաշարժերի 2000 տարվա պատմության ուսումնասիրության և երկրաֆիզիկական ու սեյսմիկ ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության հիման վրա։»,- բացատրեց փորձագետը:
Նրա խոսքով, մշակվել են իրադարձությունների հնարավոր զարգացման մի շարք սցենարներ, Ստամբուլի քաղաքապետարանը նախապես գնահատել է զոհերի և փլուզվող շինությունների հավանական թիվը։
Ամբողջ Թուրքիան երկրաշարժից զգալի բացասական տնտեսական ազդեցություն կզգա, քանի որ Ստամբուլն ապահովում է երկրի ՀՆԱ-ի 35 տոկոսը, ասել է Էյդողանը։
«Մարմարա ծովում երկրաշարժը անմիջապես կազդի ավելի քան 25 միլիոն բնակչություն ունեցող յոթ նահանգների վրա»,- պարզաբանել է Էյդողանը։