Արտակարգ դեպք՝ Տավուշում. Դիլիջանի ոլորանում հրդեհ է բռնկվել MAN մակնիշի բեռնատարում

Արտակարգ դեպք՝ Տավուշում. Դիլիջանի ոլորանում հրդեհ է բռնկվել MAN մակնիշի բեռնատարում

Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում՝ Կամոյի փողոցում MAN մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Վիրաբյանն ու Ժորա Զանդյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդհեը բռնկվել է MAN մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածում:

Մինչ հրշեջների ժամանումը նախ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:  

Բարեբախտաբար տուժածներ չկան:

ՊԾ Տավուշի մարզի գումարտակում պարզում են վարորդի ինքնությունը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի է: