Ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայման վայրում կեցություն է հաստատել ավելի քան 826 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 440 երեխա

Ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայման վայրում կեցություն է հաստատել ավելի քան 826 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 440 երեխա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորականներն ապահովել են մարդասիրական բեռների առաքումը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար։ Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների կողմից Ստեփանակերտ է հասցվել ավելի քան 50 տոննա բեռ՝ ներառյալ սննդի չափաբաժինները և հիգիենայի պարագաները, ներառյալ առաջին անհրաժեշտության ապրանքները․ հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայման վայրում կեցություն է հաստատել ավելի քան 826 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 440 երեխա, ովքեր այս պահին չեն կարողանում վերադառնալ իրենց տները և ստանում են անհրաժեշտ բոլոր օգնությունները։

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ նպատակ ունենալով կանխել արյունահեղությունը, ապահովել խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգությունը և մարդասիրական իրավունքի պահպանումը, ինչպես նաև ապահովել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անվտանգությունը։