Այս իշխանությունը ՀՀ-ն ու Արցախը դարձնում է միջազգային ուժային կենտրոնների բախման վայր
Իշխանությունը երեք ամիս է՝ փորձում է հայ հասարակությանը վաճառել հերթական սուտը, թե, իբր, ԵՄ քաղաքացիական դիտորդների գալուց հետո ամեն ինչ լավ է լինելու։
Այդ մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ երկամսյա առաքելության ընթացքում եղել է հրադադարի ռեժիմի խախտման 15 և ավելի դեպք։
«Ես այս արձանագրումը որևէ տեղ չեմ նկատել։ Երեկ էլ հայտարարում են, որ այդ ուժերին բերում են, որ Արևմուտքին համոզեն՝ Հայաստանն ու Ռուսաստանը չեն պատրաստվում որևէ գործողության։ Սա բացարձակ խաբեություն է։ Առավել ևս, եթե նպատակը դա էր, ինչո՞ւ դրան հաջորդեց Ռուսաստանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը։ Այս ստերը Հայաստանն ու Արցախը դարձնում են միջազգային ուժային կենտրոնների բախման վայր, հաշիվ պարզելու վայր։ Բոլոր երկրները, որոնց ղեկավարները նման հիմարություն են թույլ տվել, խիստ զղջացել են դրա համար։ Ուժային կենտրոն ներկայացնող երկրներին խաբելն անիմաստ է»,- շեշտեց Մամիջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։