Վեց մթերք, որոնք քաղցկեղ են առաջացնում

1. Ռաֆինացված շաքարավազ
Սպիտակ ռաֆինացված շաքարավազը բարձրացնում է ինսուլինի մակարդակը, օրգանիզմից հանում է կալցիումը, նվազեցնում է իմունային համակարգի ուժը, սննդային միջավայր է քաղցկեղային բջիջների համար:
Ինչով փոխարինել՝ մեղրով, ստևիայով, արմավենու շաքարավազով, հում կերամաթով, թխկու մրգահյութով:
2. Մարինացված և ապխտած սննդամթերք
Այս մթերքներում պարունակվում է շատ աղ և քացախաթթու, որոնք մեծ քանակությամբ օգտագործման դեպքում վնասում են: Նաև դրանք պարունակում են կոնսերվանտներ, որոնք երկարաձգում են պիտանելիության ժամկետը: Ջերմային մշակման ժամանակ ապխտած մթերքները վերածվում են վտանգավոր նիտրատների, որոնք կուտակվում են մարդու օրգանիզմում և հանգեցնում են քայքայումների բջջային մակարդակում, ինչը քաղցկեղ է առաջացնում:
Ինչով փոխարինել՝ թարմ սեզոնային բանջարեղենով, բնական անյուղ մսով:
3. Վերամշակված միս
Դրանք արդյունաբերական մսային մթերքներն են՝ նրբերշիկ, բեկոն, երշիկ և այլն: Պարունակում են շատ քիմիկատներ, կոնսերվատներ և նիտրատներ, որոնք օգնում են երկարացնել պիտանելիության ժամկետը և լավացնում են համը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդպիսի մսամթերքը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վտանգը մեծացնում է 67%-ով: Առանձնակի վնասակար է ապխտած միսը:
Ինչով փոխարինել՝ թարմ անյուղ միս, այն ինքներդ պատրաստեք:
4. Արհեստականորեն աճեցված ձուկ
Դրանց աճեցման փոքր տարածքում մեծ է բակտերիալ, վիրուսային և մակաբուծական համաճարակների առաջացման ռիսկը, ուստի ձուկը մշակվում է հակաբիոտիկներով և պեստիցիդներով: Արհեստական ֆերմերային ձուկը նաև շատ ավելի քիչ օմեգա-3 օգտակար ճարպային թթուներ է պարունակում, քան վայրի բնության մեջ աճած ձուկը:
Ինչով փոխարինել՝ բնական ջրամբարներից որսացած ձկով:
5. Կարտոֆիլի չիփս
Այն տապակվում է հիդրոգենացված յուղով և շատ աղ է արվում: Օրական ընդամենը 30 գ. չիփսի օգտագործումը հանգեցնում է տարեկան 1 կգ-ով գիրանալու: Չիփսը մեծացնում է խոլեստերինի մակարդակը և փոփոխություններ է առաջացնում արյան ճնշման մեջ:
Ինչով փոխարինել՝ Ինքնուրույն չիփս պատրաստեք ձիթապտղի յուղով:
6. Միկրոալիքային վառարանի պոպկորն
Պոպկորնն ինքնին հարաբերականորեն առողջ սնունդ է, բայց փաթեթը, որում այն պատրաստվում է, վնասակար տոքսիններ է պարունակում, որը կարող է երիկամների, հաստ աղիքի, միզապարկի, թոքերի, կրծքագեղձի և վահանագեղձի քացկեղ առաջացնել:
Ինչով փոխարինել՝ առանձին եգիպտացորենի հատիկներ գնեք և պոպկորն պատրաստեք թավայի կամ կաթսայի մեջ: