2018թ.-ից ի վեր ՔՊ-ականները ոչնչացնում են հայկական տնտեսության հիմքերը

2018թ.-ից ի վեր ՔՊ-ականները ոչնչացնում են հայկական տնտեսության հիմքերը

Դրամի արժևորում, մակերեսային տնտեսական սպեկուլյատիվ աճ, աղքատ հատվածի իրական եկամուտների անկում, զարգացման ստրատեգիայի բացակայություն: Այսպիսին է ՀՀ  ընթացիկ տնտեսական իրավիճակը: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

2018թ.-ից ի վեր ՔՊ-ականները ոչնչացնում են հայկական տնտեսության հիմքերը՝ ոչ մի դոլար ներդրում ՀՀ չի մտել, ոչ մի նոր աշխատատեղ չի բացվել, արտաքին պարտքը հասել է 11 միլիարդ դոլարի, արտագաղթի և գնաճի ալիքը միայն նոր թափ է հավաքում, սոցիալ-տնտեսական աղետը տարածվել է ողջ Հայաստանով: ՀՀ գործող իշխանությունները չունեն տնտեսության փրկության և զարգացման որևէ լուրջ տեսլական, ռազմավարություն. բոլորը ֆեյք թվեր են կամ կենացի մակարդակի խոսակցություններ:

ՀՀ տնտեսական վիճակը գնահատելու համար պետք չէ լինել լուրջ տնտեսագետ՝ կարելի է դուրս գալ Երևանից և տեսնել աղքատ գյուղերն ու մարզերը, պարտքերի և վարկերի տակ ապրող ՀՀ հպարտ ու խաբված քաղաքացիների կենցաղը: Այս ֆոնին աճում են ՔՊ-ականների ֆինանսական հնարավորությունները՝ նոր տներ, մեքենաներ, թանկարժեք իրեր և գործուղումներ:

Սա այն ապագան է, որ Փաշինյանը կառուցում է իր ընտանիքի և թիմի համար, իսկ ՀՀ քաղաքացիներն ունեն երկու ճանապարհ՝ շարունակել ապրել աղքատության ճիրաններում կամ արտագաղթել ՀՀ-ից:

Սոցիալ-տնտեսական աղետը հնարավոր է կանխել՝ օր առաջ Փաշինյանին և թիմին հեռացնելու միջոցով՝ այլ ելք գոյություն չունի: ՔՊ-ն ապացուցել է, թե ինչ որակի իշխանություն է և ինչ աղետներ են բերել նրանք հայ ժողովրդին:

Միայն ՔՊ-ի հեռացմամբ կազդարարվի հայկական պետականության փրկության մասին։

Վահրամ Բագրատյան