Էրդողանը խոսել է Պուտինի և Զելենսկու հանդիպման մասին

Էրդողանը խոսել է Պուտինի և Զելենսկու հանդիպման մասին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը մոտ ապագայում կկայանա իրենց երկրում` Թուրքիայում։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: 
«Մենք ցանկանում ենք մոտ ապագայում մեր երկրում կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը»,- ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում։