ԱՄՆ-ը շարունակում է Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը

ԱՄՆ-ը շարունակում է Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը

ԱՄՆ-ը շարունակում է Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը՝ թեկուզ սահմանափակ կերպով։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնի երկու պաշտոնյաների։

Տվյալները, որոնք Կիեւը շարունակում է ստանալ, կարող են օգնել Ուկրաինայի զինված ուժերին պաշտպանությունում։ Կրճատվել է տեղեկատվության փոխանակումը, որն Ուկրաինան կարող էր օգտագործել ռուսական զորքերի դեմ հարձակողական գործողություններ իրականացնելու համար։

Ռազմական օգնությունը դադարեցվել է, քանի որ ամերիկացի պաշտոնյաները չեն ցանկանում, որ ընկալվի, թե ԱՄՆ-ն ակտիվորեն օգնում է Ուկրաինային հարձակվել Ռուսաստանի վրա:

Վաշինգտոնը մտադիր չէ թաքցնել տեղեկատվությունը, որը կարող է օգնել Ուկրաինային պաշտպանվել, հայտարարել են պաշտոնյաները: