Tower Bridge. ե՞րբ է բացվել Լոնդոնի խորհրդանիշներից մեկը

Tower Bridge. ե՞րբ է բացվել  Լոնդոնի խորհրդանիշներից մեկը

Թաուեր կամուրջը (Tower Bridge), Լոնդոնի ամենահայտնի սիմվոլներից մեկն է: Այն գտնվում է Թեմզա գետի վրա։ Կամրջի աշխատանքները սկսվել են 1886 թ. հունիսի 21-ին և ավարտվել 1894 թ. հունիսի 30-ին։

Թաուեր կամուրջն ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններց է և համարվում է Լոնդոնի խորհրդանիշներից մեկը, այդ իսկ պատճառով այն երբեմն շփոթում են Լոնդոնի կամուրջի հետ։

Կամրջի երկարությունը 244 մետր է, աշտարակների բարձրությունը՝ 65 մետր։ Ճարտարապետն է Հորացե Ջոնսը։ Թաուերը այն 5 կամուրջներից (Սաութվարկ կամուրջ, Միլենիում կամուրջ, Բլեքֆրայրս կամուրջ, Լոնդոնի կամուրջ) մեկն է, որոնք պատկանում և պահպանվում են և Bridge House Estates-ի կողմից։

Լոնդոնի Թաուեր կամուրջը ոչ միայն արվեստի անզուգական գործ է, այլև քաղաքի տրանսպորտի ցանցի կարևորագույն մասնիկ: Այն արժանացել է «ինժեներական մտքի մեծագույն հաղթանակ» տիտղոսին: