Նախատեսում ենք ՀՀ Ոստիկանության բոլոր բաժիններում տեսախցիկներ տեղադրել․ Վահե Ղազարյան
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում տեղեկացրեց, որ 2020 թվականի մայիսից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության 10 բաժիններում արդեն գործածվել են տեսախցիկներ, որոնք կահավորված են քննական սենյակներում։
«Ներկա պահին ամբողջը նորմալ վիճակում են, աշխատում են, սակայն Քրեական դատավարության փոփոխությունից հետո այդ գործընթացը դադարեց, քանի որ Ոստիկանությունը նախաքննություն չի իրականացնում, այդ պատճառով տեսախիցկներով հագեցման անհրաժեշտությունը վերացավ: Բայց այս բարեփոխումների շրջանակներում մենք նախատեսում ենք հանրապետության բոլոր բաժիններում տեսախցիկներ տեղադրել»,-ասաց Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: