Շարժման գաղափարը քննարկել եմ Քոչարյանի և Սարգսյանի հետ, Տեր-Պետրոսյանի հետ չի ստացվել. Ղազարյան

Շարժման գաղափարը քննարկել եմ Քոչարյանի և Սարգսյանի հետ, Տեր-Պետրոսյանի հետ չի ստացվել. Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը շարժման գաղափարը քննարկել է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների հետ: Այս մասին նախքան Հանրապետտության հրապարակում հանրահավաքի մեկնարկը լրագրողներին հայտնեց Ղազարյանը:

«Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգքյանի հետ քննարկել եմ, փորձել եմ քննարկել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, սակայն չի ստացվել»,- ասաց նա։ 

Էդգար Ղազարյանը նշեց, որ քննարկումներ է ունեցել մի շարք քաղաքական գործիչների հետ ևս՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի,  նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ և այլն:

«Ուզում եմ քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ: Դիմել եմ աշխատակազմին Կառավարության ղեկավարի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկով։ Հուսով եմ, որ հանդիպումը կկայանա, մերժում դեռ չենք ստացել»,-հայտնեց նա։

Նշենք, որ այս պահին Հանրապետության հրապարակում ընթանում է Անկախության շարժման ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը։