Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է ՀՀ իշխանությունների հետ ունեցած իր փոխանակումների բարձր մակարդակը

Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է ՀՀ իշխանությունների հետ ունեցած իր փոխանակումների բարձր մակարդակը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպվել է ընդունելություն Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի և Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի՝ Հայաստանում իրենց դիվանագիտական ​​առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։

Դեսպան Անն Լույոն ընդգծել է հայկական իշխանությունների և հասարակության հետ ունեցած իր փոխանակումների բարձր մակարդակը, ինչը թույլ է տվել խորացնել երկկողմ համագործակցությունը և վերահաստատել Ֆրանսիայի անսասան հանձնառությունը Հայաստանի կողքին։

Նա նաև շնորհակալություն է հայտնել դեսպան Վիկտորինին Հայաստան-ԵՄ մերձեցման գործում ունեցած մեծ ներդրման համար։