Թաիլանդի սառույցի գործարանում ամոնիակի արտահոսք է եղել․ տուժածներից ոմանք անգիտակից են (տեսանյութ)

Թաիլանդի սառույցի գործարանում ամոնիակի արտահոսք է եղել․ տուժածներից ոմանք անգիտակից են (տեսանյութ)

Թաիլանդի Պատայա շրջանի սառույցի գործարանում ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել։ Մոտ 130 մարդ արդեն տուժել է, 3 կիլոմետր շառավղով բոլոր բնակիչները շտապ տարհանվել են իրենց տներից։ Զբոսաշրջիկները խուճապի են մատնված, որ վարակի գոտին կարող է հասնել հյուրանոցներ

Քիմիական արտահոսքը տեղի է ունեցել Պաթայա առողջարանային քաղաքի մոտակա Բանգ Լամունգ շրջանում տեղակայված գործարանում: Տուժածներից ոմանք անգիտակից վիճակում են։ Շատերը բողոքում են աչքերի և քթի այրման, ինչպես նաև կրծքավանդակում ձգվածության զգացումից։ Թե կոնկրետ ինչով է պայմանավորված արտահոսքը, հայտնի չէ:

Ինչպես SHOT-ին պատմեցին այնտեղ բնակվող ռուս զբոսաշրջիկներն ու համաքաղաքացիները, շտապօգնության աշխատակիցները խոստացել են առաջիկա երկու օրվա ընթացքում վերացնել արտահոսքի հետևանքները։ Այս պահին ավելի լավ է դուրս չգալ տնից կամ բացել պատուհանները։ Սակայն նրանցից շատերը չեն զգացել ամոնիակին բնորոշ հոտը։

Սառույցի արտադրության մեջ ամոնիակն օգտագործվում է սառույց արտադրողների մեջ ցուրտ գեներացնելու համար:

Տեսանյութն այստեղ