Ինչպե՞ս երկար ժամանակով ազատվել կահույքի փոշուց

Ինչպե՞ս երկար ժամանակով ազատվել կահույքի փոշուց

Քացախի օգնությամբ կարելի է երկար ժամանակ հեռացնել տան կահույքի փոշին։ БелНовости-ի հրատարակության փորձագետները նշել են աղտոտվածությունից ազատվելու պարզ միջոց։

Ամեն օր կամ երկու օրը մեկ փոքրիկ մաքրում անելու փոխարեն մասնագետներն առաջարկել են խորը տարա վերցնել, մեջը լցնել մեկ լիտր ջուր և ավելացնել 200 միլիլիտր սեղանի քացախ, ապա ստացված լուծույթով սրբել տան մակերեսները։

Նրանք բացատրել են, որ արտադրանքի շնորհիվ կահույքի վրա կհայտնվի պաշտպանիչ փոշին վանող շերտ, որի շնորհիվ վնասակար մասնիկներն այդքան հաճախ չեն նստի դրա վրա։ Մասնագետները հավելել են, որ տարածքն օդափոխելը կօգնի մաքրվելուց հետո ազատվել քացախի սուր հոտից։