Ըստ ոչ այդքան օդում կախված լուրերի ներքին զորքերի հրամանատարը հավանություն է ստացել Փաշինյանից բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ․ Հակոբյան

Ըստ ոչ այդքան օդում կախված լուրերի ներքին զորքերի հրամանատարը հավանություն է ստացել Փաշինյանից բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ․ Հակոբյան

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը գրում է.

Ըստ ոչ այդքան օդում կախված լուրերի ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը հավանություն է ստացել նորին դավաճանություն Փաշինյանից բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ:

Չեն հասկանում, որ ցուցարարների և մեր բոլոր քաղաքացիների համար չկա ավելի թանկ բան, քան իրենց և իրենց ըբտանիքների ապագան է անվտանգ և առանց թուրքի Հայաստանում և Արցախում:

Ոստիկանությանը զսպելու համար հարկավոր է մեծաքանակ ուժերով միշտ լինել Ֆրանսիայի հրապարակում:

Չկա հնարավորություն կանգնեցնելու ժողովրդական շարժումը:

Այլևս քաղաքացին է տերը իր երկրի, քաղաքացին է որոշում և այդ որոշումը կայացված է:

Արի՛ այն իրագործելու:

Սպասում ենք քեզ Ֆրանսիայի հրապարակում:

#պայքար

#Հայաստան_ոտքի

#Արցախ_ոտքի

#Հայ_ազգ_ոտքի