Թաթարստանում ջրամբարի տարածքում պայթյունից երկու մարդ է զոհվել

Թաթարստանում պայթյուն է տեղի ունեցել Ստարոե Մավրինո գյուղի նավթի և գազի արդյունահանման բաժնի տարածքում. հաղորդում են տելեգրամյան ալիքները։
Ըստ տեղեկությունների՝ տարածքում ջրամբարի մաքրման ժամանակ որոտացել է պայթյուն, այնուհետ բռնկվել է հրդեհ, որը հետագայում խլել է երկու մարդու կյանք։
Mash Telegram ալիքը գրում է, որ պայթյունը տեղի է ունեցել Էլխովնեֆտի հրշեջ կայանում, երբ տղամարդն ու կինը աշխատանք էին կատարում, ինչի արդյունքում նրանք տեղում մահացել են։ Կրակը տարածվել է երկու քմ տարածք։
Այս պահին հրդեհը տեղայնացվել է։
Այլ մանրամասներ չեն հաղորդում։