Ինչո՞ւ Ավինյանը հիշեց Հայկ Մարությանին
Երևանի ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ բոլոր այն նախագծերը, որոնք բյուջեի հետ են կապված լինելու և հստակ չի տեսնի, թե այդ ծախսը ինչքան է և ուր է գնում, նա դրանց դեմ է քվեարկելու։
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ուրախ է, երբ ավագանու անդամը հետաքրքրվում է Երևան քաղաքում իրականացվող շինբարեկարգման աշխատանքներով, սակայն, ըստ նրա, եթե նույն ավագանու անդամը այդ հարցերով հետաքրքրվեր դեռևս 3-4 տարի առաջ, ապա հնարավոր է, Երևանը բազմաթիվ խնդիրների առաջ կանգնած չլիներ։
«Այս հարցերին պետք էր 4 տարի առաջ անդրադարձ կատարել, դուք սկսել եք խոսել այս թեմայի մասին, երբ բոլոր անհրաժեշտ ստանդարտները ներմուծվել են մեր կողմից, առանց որևէ հուշման»,-ասաց Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։