Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը խաբել են Եղիսաբեթ Երկրորդին

Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը խաբել են Եղիսաբեթ Երկրորդին

Թվում էր, թե արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի՝ Կալիֆոռնիա տեղափոխվելու ու թագավորական ընտանիքի անդամների պարտականություններից հրաժարվելու որոշումը ընդմիշտ կփչացներ հարաբերությունները բրիտանացի հարազատների հետ։ Այնուամենայնիվ, անվերադարձ կետը Օփրա Ուինֆրիի հետ սկանդալային հարցազրույցն էր, որում զույգն արդեն շատ «բաց» էր։ Եվ մինչ բոլորը կարծում էին, որ դուքսերն այլեւս չեն կարող հաշտվել Վինձորի դուքսերի հետ, նրանք լավ ծրագիր մշակեցին։

Անգլիացի դիզայներ Նիկի Հասլամը, որը սերտ շփվում է բրիտանացի բոլոր տիտղոսավոր անձանց հետ պատմել է, որ Հարին եւ Մեգանը պատրաստվում էին իրենց դստեր անունը դնել Դորիա, բայց շուտով մտափոխվել են ու որոշել են երեխային անվանակոչել թագուհու պատվին։ Թերեւս այդպես էր, նրանք պատրաստվում էինիրենց մեղքը քավել Էլիզաբեթ II-ի առջեւ, բայց չստացվեց։

Ըստ Նիկի Հասլամի՝ որոշում կայացնելուց առաջ դուքսերը որոշել են խորհրդակցել թագուհու հետ։ Հեռախոսազանգից հետո Էլիզաբեթ 2-րդը վստահ էր, որ Հարին եւ Մեգանն իրենց դստեր անունը կդնեն Էլիզաբեթ, այլ ոչ թե Լիլիբեթ։ Նա շատ է զարմացել, երբ իմացել է, որ զույգն օգտագործել է իր մանկության մականունը։

 «Ես լսեցի, որ նա Հարին զանգահարեց նրան եւ ասաց. «Մենք ուզում ենք մեր աղջկան քո անունով կոչել, տատիկ»: Նա ասաց. «Շատ շոյված եմ, շնորհակալություն»՝ մտածելով, որ նա խոսում է Էլիզաբեթ անվան մասին: Այսպիսով, նրանք թույլտվություն ստացան, բայց անուն չտվեցին»,- ասել է Նիկին փոդքաստում։