Չկան Արցախի պետական ինստիտուտներ․ վարչապետը մեղավորներ չի փնտրում. ՔՊ-ական

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկ տված հարցազրույցին։ 

Մասնավորապես, լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք վարչապետը մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին, քանի որ հարցազրույցի ընթացքում ժամանակագրություն է նշել պաշտոնյաների հետ կապված  և դրան հաջորդած ռազմական գործողությունների մասին խոսել. արդյո՞ք սա ուղիղ մեղադրանք է ՌԴ-ին։

Իշխող խմբակցության պատգամավորը նշեց, որ ընկալման հարց է։

-Վարչապետը ներկայացրել է փաստագրություն, փաստեր, թե ո՞վ ինչպես կընկալի․․․
 -Դուք ինչպե՞ս ընկալեցիք:
-Ինչպես վարչապետը: 
-Իսկ ինչպե՞ս է ընկալել վարչապետը:
-Դա փաստագրություն է, փաստական տվյալներ է, սկսզբից փաստեր են հրապարակվում, հետո փաստերի ուղղությամբ սկսվում են ուսումնասիրություններ ու մտորումներ արվել, որպեսզի հասկանան օրինաչափությունը որտեղ է: 

Մանրամասները՝ տեսանյութում