Գավառի բժշկական կենտրոնում տեղի են ունեցել կարևոր բարեփոխումներ

Գավառի բժշկական կենտրոնում տեղի են ունեցել կարևոր բարեփոխումներ

Մարզային այցելությունների շրջանակներում այցելել եմ Գավառի բժշկական կենտրոն։ Տնօրեն Գարիկ Սողոմոնյանի ուղեկցությամբ շրջել ենք շենքի բոլոր բաժանմունքներում և ծանոթացել պայմաններին, կատարված աշխատանքներին:

Շրջայցի ընթացքում դիտարկել եմ հիվանդասենյակներում և վիրահատարաններում ստեղծված պայմանները, առաջին բուժօգնության ապահովման հնարավորությունները, ինչպես նաև զրուցել եմ պացիենտների և բուժաշխատողների հետ: Տնօրենի հետ քննարկել ենք կադրային և նյութատեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր ու խնդիրներ։

Կենտրոնն աշխատում է իր ամբողջ հզորությամբ, համալրված է որակյալ և հմուտ մասնագետներով, իսկ որոշ մասնագետներ հրավիրվում են մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից և տեղում, առկա հնարավորությունների շնորհիվ կազմակերպում պացիենտների բուժումը, վիրահատությունները կամ այլ միջամտություններ և խորհրդատվություններ:

Բժշկական կենտրոնի տնօրենի ջանքերով վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի են ունեցել մի շարք կարևոր բարեփոխումներ։ Հիվանդանոցի գույքը համալրվել է հեմոդիալիզի նոր մահճակալներով, սոնոգրաֆիայի և էխոկարդրոգրաֆիայի սարքավորումներով։

Բժշկական կենտրոնին է տրամադրվել շտապօգնության երկու ավտոմեքենա, իսկ հիվանդանոցի շենքի բակում կառուցվել է շտապօգնության ավտոմեքենաների կայանատեղի: Բարելավվել է բժշկական կենտրոնի շենքի մուտքը, առանձնացվել շտապօգնության ծառայությունը, դեղատունը, հեմոդիալիզի բաժանմունքի մուտքը:

Առաջիկայում ևս նախատեսվում է մեծածավալ փոփոխություններ իրականացնել բժշկական կենտրոնում։