Հարգեք մարդկանց անմեղության կանխավարկածը․ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ»

Հարգեք մարդկանց անմեղության կանխավարկածը․ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ»

Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ԲԸ մասնաճյուղը հերքում է ընկերության հիմանդիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և երկու աշխատակիցների մասին ԶԼՄ-ներում տեղ գտած մեղադրանքները, որոնք անհիմն են և արատավորում են ընկերության, նրա հիմնադրի և աշխատակիցների բարի համբավը։ Այս մասին հայտարարություն է տարածել կազմակերպությունը։

«Այս պահին ընթանում է նախաքննություն, ուստի ընկերությունը հավելյալ տեղեկատվություն կտրամադրի մոտ ապագայում։ Հորդորում ենք հարգել մարդկանց անմեղության կանխավարկածը և զերծ մնալ չստուգված անհիմն պիտակավորումներից»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկու ամսով կալանավորվել է։

Ավելի վաղ գրել էինք, որ էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։ «Սիներջիի»  հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է, նա նաև ԱՄՆ քաղաքացիություն ունի։ 

Նշենք, որ նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։ Վերջինս հրաժարվել էր մեկնաբանություն տալ MediaHub-ին: