Պարզվում է՝ կովերն էլ են իրենց լավ զգում -20-ի պարագայում․ Արսենյանը՝ Քերոբյանին

Պարոն Քերոբյան, կարաք հետ գաք, ձեզ եմ հարց տալու․․․ լավ, նստեք։ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն ահա այսպես դիմեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, երբ վերջինս ավարտել էր պատասխանել Նարեկ Գրիգորյանի հարցին ու փորձում էր զբաղեցնել իր տեղը։

Նշենք, որ Քերոբյանը Գրիգորյանի հարցին ի պատասխան ասել էր, որ խոշոր եղջերավոր անասունների համար ինչքան ցուրտ, այնքան լավ և այսօր -20 աստիճանը շատ ավելի լավ ջերմաստիճան է, քան, օրինակ՝ +25 աստիճանը։

Արսենյանի համար սա անհասկանալի էր։

«Մինչև հիմա ես գիտեի, թե -20-ը եղջերուների համար է լավ, հյուսիսային եղջերուների, հիմա պարզվում է՝ կովերն էլ են իրենց լավ զգում -20-ի պարագայում։ Ես բավարարված չեմ ձեր տված պատասխաններից»,-ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում