Ռիկի Մարտինի փաստաբանը հայտարարել է, որ երգիչն իր զարմիկի հետ ինտիմ կապ չի ունեցել

Ռիկի Մարտինի փաստաբանը հայտարարել է, որ երգիչն իր զարմիկի հետ ինտիմ կապ չի ունեցել

Պուերտոռիկացի երգիչ Ռիկի Մարտինի փաստաբանը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե երգիչը հարաբերություններ է ունեցել իր 21-ամյա զարմիկի հետ։

«Ցավոք, մարդը, որն արել է այդ հայտարարությունը, հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Անխոս, Ռիկի Մարտինը ներգրավված չի եղել եւ չի լինի զարմիկի հետ սեռական կամ ռոմանտիկ հարաբերություններում»,- փաստաբան Մարտի Սինգերի խոսքերը մեջբերել է New York Post-ը։

Ավելի վաղ իսպանական Marca-ն հայտնել է, որ երգչի զարմիկը հայտարարել է՝ Մարտինն իր նկատմամբ հոգեբանական եւ ֆիզիկական բռնություն է գործադրել։ Եթե երգչի մեղքն ապացուցվի, ըստ Պուերտո Ռիկոյի օրենքների՝ նրան կարող է 50 տարվա ազատազրկում սպառնալ։

Աղբյուրը՝ Gazeta.ru