Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան:
Նախ տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։