ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup - 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

 Էրիկը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր:

 Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 7.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
 Մինչև 2000 վարկանիշ ունեցողների պայքարում 7 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Սարգիս Նիազյանը:
 Մինչև 16 տարեկան պատանիների պայքարում 7 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Վլադիմիր Շահինյանը:
 Մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում 6 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Արայիկ Յավրյանը:

Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ։

Հայաստանի շախմատի ֆեդերացիա

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub