Եղիշե Հակոբյանի հնարավոր կապը Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ ոչ հաստատվել է, ոչ՝ հերքվել

Մենք մեկ տարվա ընթացքում պարբերաբար հանրությանը ներկայացրել ենք մեր դիրքորոշումները պետական իրավասու մարմինների ոչ կոմպետենտ, փնթի և անարդյունավետ աշխատանքի վերաբերյալ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը: 

«Տուժող կողմը հանգել է այն եզրակացության, որ փոխարենը իրավասու մարմինները հաշվետվություն ներկայացնեին հանրությանը և ծանոթացնեին ճշմարտությանը, ցավոք, տուժող կողմն է այդ առաքելությունը ստանձնել։ Այս մեկ տարվա ընթացքում հասարակությանը չտրվեցին հուզող հարցերի պատասխանները, և դրա հետ մեկտեղ հարցերը շատացան։ Մեկ տարվա ընթացքում ոչ ոք չիմացավ՝ իրականում ի՞նչ է տեղի ունեցել, կասկածները չփարատվեցին և փնթի գործունեության մասին միայն ավելացան կասկածները։ Տուժող կողմը հայտարարում է՝ սույն գործով իրավասու մարմինների կողմից արվեց հնարավոր ամեն բան այս գործը ծածկադմփոց անելու, անհասկանալի պատճառներով գործը բացահայտելու որևէ իրական քայլ չի կատարել։ Այս քրեական գործում բացակայում է որևէ փաստական տվյալ, որով կհիմնավորվի, որ իրավասու մարմինները կատարել են այնպիսի աշխատանք, որով կհերքվեր այս գործով այս պահին իրենց առաջ քաշած պաշտոնական վարկածի շրջանակներում հիմնական դերակատար Եղիշե Հակոբյանի հնարավոր կապը ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում