Սննդաբանը խոսել է առողջության համար խորովածի վտանգավորության մասին

Սննդաբանը խոսել է առողջության համար խորովածի վտանգավորության մասին

Ոչ ճիշտ եփած խորովածը կարող է վտանգավոր լինել առողջության համար. Այս մասին Газета.Ru-ին ասել է դիետոլոգ, սննդաբան, Doctor հեռուստաալիքի փորձագետ Նատալյա Նեֆեդովան։

«Խորովածի պատրաստման ընթացքում արտազատվում են քաղցկեղածին միացություններ՝ հետերոցիկլիկ ամիններ (HCAs) և պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ (PAHs): Սրանք երկուսն էլ մեծացնում են հաստ աղիքի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը: Բացի այդ, ածխացած մսի չափից ավելի օգտագործումը կարող է պոտենցիալ շնչառական և սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ»,- ասել է նա:

 Նեֆեդովան խորհուրդ է տվել շատ չմարինացնել և կրակի վրա շատ չպահելլ միսը։

«Խորհուրդ եմ տալիս խորովածը անել ավելի ցածր ջերմաստիճանում, միսը չափից դուրս չթողնել կրակի վրա, խուսափել այրվելուց և ածխանալուց: Մարինացումը թթվային բաղադրիչներով, ինչպիսիք են կիտրոնի հյութը, քացախը կամ գինին, կարող է օգնել նվազեցնել HCA-ի ձևավորումը մինչև 90%: Խոտաբույսերը և համեմունքները, ինչպիսիք են խնկունի, օրեգանոն և սխտորը, կարող են նաև պաշտպանիչ ազդեցություն ունենալ քաղցկեղածին միացությունների դեմ»,- հավելել է բժիշկը: