Netflix-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում

Netflix-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում

Netflix ծառայությունը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանի տարածքում՝ կապված Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Variety ամսագիրը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչի հայտարարությունը։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք որոշում ենք կայացրել դադարեցնել մեր գործունեությունը Ռուսաստանում», - ասել է Netflix-ի ներկայացուցիչը։