Զապորոժիեի ԱԷԿ-ում վեց ռեակտորներից չորսը հովացվում են

Վեց միջուկային ռեակտորներից չորսը հովացվում են Զապորոժիեի ԱԷԿ-ում, հայտնել են տարածաշրջանի ռազմական վարչակազմում՝ վկայակոչելով միջուկային կարգավորող պետական տեսչությունը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում տեղադրված տեսաուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է ԱԷԿ-ի անվտանգության հարցը: Ավելի վաղ կայանի մամուլի ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Տուզը հայտնել էր, որ օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել: Ավելի ուշ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հերքել է անմիջապես ԱԷԿ-ում բռնկված հրդեհի մասին պնդումները: Գերատեսչության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է մոտակայքում գտնվող ուսումնավարժական մասնաշենքում։
Զապորոժիեի ԱԷԿ-ը խոշորագույնն է Եվրոպայում։
Ուրբաթ օրը ռազմական վարչակազմը, վկայակոչելով Միջուկային կարգավորման պետական տեսչությանը, հայտնել է, որ ռուսական ուժերը գրավել են Զապորոժիեի ատոմակայանի տարածքը, և որ ատոմակայանի հրդեհից հետո տարածաշրջանում ռադիացիոն ֆոնը մնում է նորմալ։