Արագածոտնի մարզում բախվել են ավտոքարշակն ու Նոր Նորքի նախկին թաղապետի Nissan Armada-ն

Արագածոտնի մարզում բախվել են ավտոքարշակն ու Նոր Նորքի նախկին թաղապետի Nissan Armada-ն

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։  Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի կամրջի վրա 23-ամյա Խորեն Հարությունյանն իր վարած Ford մակնիշի ավտոքարշակով բախվել է Երևանի բնակիչ 53-ամյա բնակիչ Մելիք Գասպարյանի վարած Nisan Armada մակնիշի մեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ 

Վթարի փաստով Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Մ. Գասպարյանը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարն է եղել։